Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջինն է կույր շախմատում

Սպորտ
1f77265beb97d415ecc53637c2388020

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին տեղը զբաղեցրեց Պեկինում տեղի ունեցող կույր շախմատի միջազգային մրցաշարում:

Մեր շախմատիստը վերջին` 7-րդ տուրում, գրոսմայստերական ոչ-ոքի խաղալով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ (կողմերը 12-ական քայլ կատարեցին), վաստակեց 5,5 միավոր եւ անհասանելի դարձավ միակ հետապնդողի` հունգարացի Պետեր Լեկոյի համար:

Հիշեցնենք, որ այս մրցաշարն անցկացվեց համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում: