Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գլխավորեց աղյուսակը

Սպորտ
ed24483df0911ef1ed14a0c78a88be64

Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Պեկինում սկսած կույր շախմատի մրցաշարում, որն անցկացվում է համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում:

Այսօր կայացած 4 տուրերից հետո մեր շախմատիստը վաստակեց 3,5 միավոր եւ գլխավորեց աղյուսակը: Առաջին պարտիայում նա հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչին (Ռուսաստան), ապա ոչ-ոքի խաղաց ԱՄՆ ներկայացնող ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտության մատնեց վրացի Բադուր Ջոբավային, իսկ 4-ում պարզապես ջախջախեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, որը արդեն 21-րդ քայլին անձնատուր եղավ:

Կանանց մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել է 2 միավոր եւ բաժանում է 7-11-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), որը ունի 3,5 միավոր:

Մրցաշարերի հաղթողները հայտնի կդառնան վաղը, երբ կկայանան վերջին երեք տուրերի պարտիաները: