Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սողոմոնյանը եւ Ավագյանը մտան եզրափակիչ

Սպորտ
495f31d9c78583bbfd8835331b08ab3a

Հայաստանի բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը եւ Արամ Ավագյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Կալինինգրադում շարունակվող «Օլիմպիական հույսեր» բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նրանք հաջողությամբ հաղթահարեցին կիսաեզրափակիչ փուլը եւ մտան եզրափակիչ: 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտության մատնեց ռուսաստանցի Վասիլի Եգորովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը` ադրբեջանցի Ջավադ Չալաբիեւին:

Եզրափակիչ մտնելու համար կպայքարի նաեւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որը այսօր երեկոյան հանդիպելու է ռուսաստանցի Վասիլի Վետկինի հետ: