Մեդալը կհանձնվի իրական տիրոջը
Հայաստանի ծանրորդ Հայկ Հակոբյանն օրերս երկու անգամ անակնկալի է եկել։
Նախ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նրան ճանաչել է 2011 թ Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր, չնայած այդ մրցումներում նա զբաղեցրել էր 4-րդ տեղը: Պատճառն այն է, որ Ունիվերսիադայի չեմպիոնը որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար, ուստի մեր մարզիկը ինքնաբերաբար բարձրացել է 3-րդ տեղ:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բրոնզե մեդալը փոստով ուղարկել է Հայաստան: Սակայն Հակոբ Հակոբյանն երկրորդ անգամ անակնկալի է եկել Արարատի մաքսատանը, քանի որ այդըեղ պահանջել են 47 հազար դրամ մաքսազերծում նրա նվաճած մեդալի դիմաց:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին այդ կապակցությամբ ասաց, որ իրենց միջամտությունից հետո խնդիրն արագ լուծում է ստացել եւ մեդալը շուտով կհանձնվի իրական տիրոջը:
Հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար 47 000 դրամի մաքսատուրք չեն պահանջել
Ի դեպ, սպորտի նախարարությունը պնդում է , որ հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար պահանջվող 47 000 դրամի մաքսատուրքի մասին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ավելի վաղ տարածած տեղեկատվությունը, չի համապատասխանում իրականությանը: