Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գտան տերերին

Սպորտ
f80ee78b6822ca0f4f3f9af2d4144d04

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը այսօր ՀՀ նախագահի մրցանակները հանձնեց լավագույն մարզական բակին, գյուղական եւ քաղաքային համայնքներին:

«Լավագույն մարզական բակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի թիվ 51 շենքի հարակից բակը: «Լավագույն գյուղական մարզական համայնքի» գխավոր մրցանակը հանձնվեց Շիրակի մարզի Ամասիա գյուղին: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը հռչակվեց «Լավագույն քաղաքային մարզական համայնք»:

Բոլոր մրցանակակիրներն արժանացան նաեւ դրամական պարգեւների: Ուշագրավն այն է, որ լավագույն եւ բակը, եւ գյուղական համայնքը, եւ քաղաքային համայնքը ստացան նույն չափի գումար` 1-ական մլն դրամ: