Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Հարությունյանը` «Շիրակի» լավագույն նորեկ

Սպորտ
07f652bea5a75d38673685e49a982c5a

Գյումրիի «Շիրակի» 2012 թ լավագույն նորեկ է ճանաչվել դարպասապահ Արթուր Հարությունյանը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆեյսբուքյան էջում անցկացրած հարցմանը մասնակցել են 98 երկրպագուներ, որոնցից 31-ը իրենց ձայնը տվել են Արթուր Հարությունյանի օգտին: Նրան հաջորդում են Լեւոն Պաչաջյանը` 26 ձայն, Ֆոֆանա Բեկոն` 18, Հրայր Մկոյանը` 17, Կադիո Բորիսը` 6:

Այս եւ մյուս հարցումների հաղթողները դեկտեմբերի վերջում երկրպագուների կողմից անցկացվելիք մրցանակաբաշխության ժամանակ պարգեւներ կստանան: