Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահներ` նախագահի տեղը

Սպորտ
dbd6339830d8ef06d0ee3e55c6900a0b

Հայաստանի կանոէի ազգային ֆեդերացիայի նախագահ Հրաչ Խուդոյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ընդհանուր ժողովի ժամանակ ներկաները որոշել են ստեղծել համանախագահների ինստիտուտ: Քվեարկությամբ համանախագահներ են ընտրվել Լեւոն Ղազարյանը եւ Մելիք Եսայանը: Ընտրվել է նաեւ 7 հոգուց բաղկացած մարզչական խորհուրդ:

Ժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը նորընտիր համանախագահներին եւ մարզչական խորհրդին մաղթել է բեղմնավոր աշխատանք եւ պատասխանատու մոտեցում իրենց աշխատանքներին: