Այսօր` Լեւոն Արոնյան – Հիկարու Նակամուրա
Այսօր Լոնդոնում կմեկնարկի «Դասական շախմատ» անունը կրող 21-րդ կարգի շախմատային մրցաշարը:
Գլխավոր մրցանակի եւ 160.000 եվրո մրցանակային հիմնադրամի համար կպայքարեն 8 շախմատիստ, այդ թվում մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, եւ 1 շախմատիստուհի:
Մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով: Առաջին 40 քայլերի համար մասնակիցներին կտրամադրվի 2 ժամ, հաջորդ 20 քայլի համար` 1 ժամ, հետագայում 15 րոպե: Հաղթանակի համար կշնորհվի 3 միավոր, ոչ-ոքիի համար` 1:
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացնող ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ: Հետագայում մեր շախմատիստին բավական լուրջ մրցախաղեր են սպասվում:
Ահա Լեւոն Արոնյանի պարտիաների ժամանակացույցը.
2 դեկտեմբերի` Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան
3 դեկտեմբերի` Լեւոն Արոնյան - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
4 դեկտեմբերի` Լուկ Մաք-Շեյն (Անգլիա) - Լեւոն Արոնյան
7 դեկտեմբերի` Լեւոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
8 դեկտեմբերի` Գեւայն Ջոնս (Անգլիա) - Լեւոն Արոնյան
9 դեկտեմբերի` Լեւոն Արոնյան - Մայք Ադամս (Անգլիա)
10 դեկտեմբերի` Յուդիթ Պոլգար (Հունգարիա) - Լեւոն Արոնյան