Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսից մեկը

Սպորտ
7e1deda237e665da8fc91737a5eaab0e

Հայաստանի բռնցքամարտիկները այսօր առաջին մենամարտերը անցկացրին Երեւանում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունում։

56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը 1/32 եզրափակիչում ուժերը չափեց ադրբեջանցի Նասրադին Մամադովի հետ։ Մեր մարզիկը վստահ անցկացրեց բոլոր երեք ռաունդները եւ հաղթեց 18։12 հաշվով։ Հաջորդ փուլում Տարոն Սողոմոնյանը կմրցի բելառուսցի Դմիտրի Սապոնի հետ։

Ավաղ, մրցումների առաջին օրը մերոնք նաեւ առաջին կորուստը տվեցին. 69 կգ քաշային Յուրիկ Միքայելյանը 1/32 եզրափակիչում պարտվեց Գերմանիայի ներկայացուցիչ Աբաս Բարուին եւ ավարտեց ելույթները։

Այսօր երեկոյան ռինգ կմտնեն թեթեւ քաշային Հայրիկ Նազարյանը եւ 64 կգ քաշային Գոռ Երեմյանը։ Առաջինը կմրցի իտալացի Ջանլուկա Կոնսելմոյի հետ, իսկ Գոռի մրցակիցը կլինի Տայպեյի ներկայացուցիչ Յու Լին Լիուն։