Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարիկա Դրոնավալին ավարտեց ելույթները

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

«Միկա» շախմատի կանանց ակումբի անդամ Հարիկա Դրոնավալին ավարտեց ելույթները Խանտի Մանսիյսկում տեղի ունեցող շախմատի աշխարհի կանանց առաջնությունում:

Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում հնդիկ շախմատիստուհին 0,5:1,5 հաշվով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային եւ ավարտեց ելույթները:

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցած Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը պայքարից դուրս էին մնացել 1/16 եզրափակիչում: