A
A
Արմեն Նազարյանը գլխավորեց հավաքականը
Օլիմպիական խաղերի կրկնակի եւ աշխարհի եռակի չեմպիոն, հայազգի ըմբիշ Արմեն Նազարյանը նշանակվել է Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ:
Նրան կօգնեն աշխարհի նախկին չեմպիոններ Յանկո Շոպովը եւ Միլչո Ռադուլովսկին:
Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն մարզչական փոփոխություններ է կատարել ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտերի հավաքականներում, քանի որ դրանք շատ անհաջող են հանդես եկել 2012 թ լոնդոնյան օլիմպիական խաղերում եւ մեդալ չեն նվաճել: