Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով

Սպորտ
1a28f64755ff04b61d8d53ce357a9298

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի երեք շաբաթ առաջ ստացած կրունկի վնասվածքը ավելի լուրջ է դուրս եկել, քան կանխատեսում էին բժիշկները: Այդ մասին տեղեկացրել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:

«Մենք դեռ չենք կորցրել հույսը: Յուրան մարզվում է անհատական ծրագրով, սակայն դեռեւս ցավեր է զգում կրունկի հատվածներում: Այդպիսի իրավիճակում չենք կարող վտանգել ֆուտբոլիստի առողջությունը»:

Սլովակ մասնագետը նշել է, որ Յուրա Մովսիսյանը հավանաբար բաց կթողնի Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի հանդիպումները, սակայն միաժամանակ չի բացառում, որ նա հայտնվի այս տարվա վերջին խաղում:

Նշենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով արդեն չի խաղում 3 շաբաթ եւ ստիպված բաց է թողել Հայաստան հավաքականի վերջին խաղը: