A
A
«Շիրակը» հաղթեց Երեւանում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրի հետաձգված խաղում Գյումրիի «Շիրակը» Երեւանում հաղթեց «Փյունիկին»` 2:1:
Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը: Վեց րոպե անց փյունիկցի Դավիթ Մինասյանը հավասարացրեց հաշիվը:
«Շիրակին» թվով 20-րդ հաղթանակը շնորհեց Իսմայել Ֆոֆանա Բեկոն, որը 68-րդ րոպեին երկրորդ անգամ գրավեց դաշտի տերերի դարպասը:
30 տուրից հետո «Շիրակը» վաստակեց 65 միավոր եւ 5-ով առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող «Միկայից»: