A
A
Շանթ Սարգսյանը 2-րդ տեղում է
Սլովենիայում շարունակվող շախմատի պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի 16 ներկայացուցիչներից հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը: Մինչեւ 10 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 6 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ տեղը: Այսօր մեր պատանի շախմատիստը սպիտակներով կմրցի առաջատարի` վիետնամցի Նգուեն Ան Խոյի հետ, որը 6 միավոր ունի:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը հանդես է գալիս ավագ տարիքային շախմատիստների խմբում, այս տուրում ոչ-ոքի խաղաց Դարիուշ Սվիրցի (Լեհաստան) հետ եւ 5 միավորով բաժանում է 1-6-րդ տեղերը:
Հաջող է հանդես գալիս նաեւ 16-ամյա Տիգրան Կ. Հարությունյանը, որը իր վերջին պարտիայում հաղթեց էստոնացի Օտոմար Լադվային, վաստակեց 5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ խմբի առաջատարին, որին զիջում է կես միավորով: