A
A
Էլինա Դանիելյանը պարտվեց
ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չկարողացավ հիմնական ժամանակում հաղթահարել կանանց շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլը: Դասական շախմատի 2-րդ պարտիայում մեր շախմատիստուհին անչափ սուր պայքարում պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Սոֆիկո Խուխաշվիլուն:
Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 1:1: Զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ բրեյքում (արագ շախմատի երկուական պարտիաներ, մինչեւ որ կողմերից մեկը վաստակի 1,5 միավոր):