Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիելյանը եւ Մկրտչյանը հաղթեցին

Սպորտ
65097d2165a70008f74cc787c3f14929

Հայաստանի շախմատիստուհիները վստահ սկսեցին ելույթները Խանտի Մանսիյսկում մեկնարկած կանանց շախմատի աշխարհի առաջնությունում:

ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը առաջին տուրում սպիտակներով առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Սոֆիկո Խուխաշվիլու նկատմամբ:

Կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը նույնպես սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Շոտլանդիան ներկայացնող վրացի շախմատիստուհի Քեթեւան Արախամիա-Գրանտին:

Վաղը կկայանան պատասխան պարտիաները: Մեր շախմատիստուհիները հանդես կգան սեւ խաղաքարերով:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը անցկացվում է նոկաուտ մրցակարգով եւ յուրաքանչյուր տուրում մասնակիցները անցկացնում են 2-ական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ բրեյքի օգնությամբ: