Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստ

Սպորտ
7d9ee58ab2fb977b4919d184d33548e0

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի նախնական կազմը, որը նոյեմբերի 12-ից կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 14-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպմանը: Հավաքական  հրավիրվել են 24 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի «Դինամո» Մոսկվա, Ռուսաստան
Գեւորգ Կասպարով «Միկա»
Արթուր Հարությունյան «Շիրակ»

Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան «ԲՄԱ-Էներգիա», Ռուսաստան
Արտյոմ Խաչատուրով «Շերիֆ», Մոլդովա
Հրայր Մկոյան «Շիրակ» 
Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց» 
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Դավիթ Մանոյան «Փյունիկ» 
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Արթուր Եդիգարյան «Հովերլա», Ուկրաինա 
Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Արաս Օզբիլիս «Կուբան», Ռուսաստան
Մարկոս Պիզելի «Կուբան», Ռուսաստան
Գեւորգ Ղազարյան «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Էդգար Մալաքյան «Վիկտորիա» Պլզեն, Չեխիա
Մասիս Ոսկանյան «Ռոզելար», Բելգիա
Կարեն Մուրադյան «Շիրակ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան
Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Վարդան Մինասյանը հայտնել է, որ հնարավոր է բացակայեն Արտյոմ Խաչատուրովը եւ Յուրա Մովսիսյանը' առաջինը փաստաթղթերի ձեւակերպման, իսկ երկրորդը' վնասվածքի պատճառով: