Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Եղոյանը որակազրկվեց

Սպորտ
02c8b4a9ffecd7299bdb90a22762d15a

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն մրցավար Գեւորգ Եղոյանին զրկել է բարձրագույն խմբի առաջնության առաջիկա հինգ տուրերի խաղերը սպասարկելու հնարավորությունից: Այդ մասին տեղեկացնում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի առաջնության շրջանակում կայացած «Բանանց» - «Ուլիս» խաղում (1:1) Գեւորգ Եղոյանը երկու անգամ սխալվել էր՝ չնշանակելով 11 մետրանոց հարված «Ուլիսի» դարպասին: Մրցավարի որոշումները ազդել էին խաղի ելքի վրա, եւ «Բանանցը» բողոք էր ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիա:

ՀՖՖ մրցավարական կոմիտեն քննարկել է բողոքը եւ ուսումնասիրել խաղային դրվագները: Այն մրցավարի որոշումներից մեկը համարել է ճիշտ, իսկ մյուսը՝ սխալ: Քանի որ Գեւորգ Եղոյանը չի նշանակել ակնհայտ 11 մետրանոց հարվածը (հանդիպման վերջում Սարգիս Կարապետյանի հարվածից հետո «Ուլիսի» պաշտպանը ձեռքով գնդակը շեղել է անկյունային), նա որակազրկվել է բարձրագույն խմբի հինգ խաղով: