Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու արծաթ, երկու` բրոնզ

Սպորտ
f64524897b3a895e7ec8dec1507d8c41

Հայաստանի ուսանող ծանրորդները հաջող են հանդես գալիս Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի ունեցող ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությունում:

77 կգ քաշայինների պայքարում Սամվել Գրիգորյանը երկամարտի 333 կգ (149+184) արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ նվաճեց արծաթե մեդալ:

Իսրայելից արծաթե պարգեւով կվերադառնա նաեւ Աղասի Աղասյանը (85 կգ քաշային կարգ), որը պոկեց 155 կգ, հրեց 195 կգ եւ երկամարտի 350 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին:

56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը արժանացան բրոնզե մեդալի, որոնք երկամարտում ցույց տվեցին համապատասխանաբար 231 կգ (100+131) եւ 315 կգ (142+173) արդյունք:

Հայաստանի երեք ծանրորդներ եւս ասպարեզ կմտնեն եւ կպայքարեն խաղարկվող մեդալների համար: Դրանք են 94 կգ քաշային Վարդան Դավթյանը եւ ծանրքաշայիններ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Հայկ Հակոբյանը: