Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեց հաղթարշավը

Սպորտ
a7df727cc6658bc13c022b5061d1afb9

Մեր երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է հաղթարշավը Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում:

4-րդ տուրում նա սպիտակներով պարտության մատնեց իսրայելցի Ժիլ Պոպիլսկուն եւ վաստակելց 4 միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանը եւս երեք մասնակիցների հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում նա կհանդիպի ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովի հետ, որը նախօրեին պարտության մատնեց հաղթանակներով սկսած Հովիկ Հայրապետյանին:

Մրցաշարում առաջին միավորը կորցրեց նաեւ Ավետիք Գրիգորյանը, որն ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Պարիմարջան Նեգիի հետ:

Այս տուրում հաղթանակներ տարան նաեւ մեր շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը, որոնք Հովիկ Հայրապետյանի հետ վաստակել են 3-ական միավոր եւ հետապնդում են առաջատարներին ու նրանց հաջորդող խմբին: