Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1998 թ Ռոնալդոյին կաշառք են առաջարկել

Սպորտ
c7debf3e98c902e393e6cbc8ee473053

Գերմանական «Բիլդ» թերթի կարծիքով Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի պարտությունը 1998 թ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում կապված է բուքմեյքերական մեքենայության հետ:

Զիմբաբվեում օրերս ձերբակալված սինգապուրցի բուքմեյքեր Ուիլսոն Ռաջ Պերումանը, որը կասկածվում է այդ երկրում պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ 1998 թվականին ինքը կաշառք է առաջարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոնալդոյին, եզրափակիչից խաղից առաջ հիվանդ ձեւանալու եւ դրան չմասնակցելու համար:

Բրազիլացի հարձակվողը, որն այն ժամանակ 21 տարեկան է եղել, Ֆրանսիայի հետ խաղից առաջ իրոք դժգոհել է առողջությունից, սակայն թիմի գլխավոր մարզիչը նրան, այնուամենայնիվ, խաղադաշտ է մտցրել: Ռոնալդոն հանդիպման ժամանակ բավական պասիվ է պահել իրեն: Արդյունքում, Բրազիլիան 0:3 խաշոր հաշվով պարտվել է Ֆրանսիայի հավաքականին, որը իր հարկի տակ առաջին անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն:

«Բիլդի» խնդրանքով ՖԻՖԱ-ն մեկնաբանել է սինգապուրցի բուքմեյքերի կատարած հայտարարությունը: Ֆուտբոլի միջազգային միությունից հաղորդել են, որ իրենք տեղյակ չեն Ռոնալդոյի հիվանդության մասին: Հետեւաբար, 1998 թ եզրափակիչ խաղից առաջ բրազիլացի հարձակվողի հետ տեղի ունեցածը դեռեւս գաղտնի է մնում: