A
A
Չեմպիոնները հայտնի են
Վանաձորի ՀՄՄ մարզադահլիճում տեղի ունեցած Հայաստանի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում մասնակցել են 108 մարզիկներ, որոնցից 11-ը հանդես են եկել կանանց մրցումներում:
Տղամարդկանց պայքարում տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոն են դարձել Արթուր Վարդանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը (66 կգ), Սուրիկ Գառնիկյանը (73 կգ), Մհեր Կարապետյանը (81 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+ 100 կգ):
Կանանց առաջնությունում լավագույն են հռչակվել Երջանիկ Կարապետյանը (52 կգ), Ռոզա Խաչատրյանը (57 կգ), Գայանե Խաչատրյանը (63 կգ) եւ Աննա Գեւորգյանը (+ 63 կգ): Նախապես նշված 48 կգ քաշային կարգում ոչ մի մասնակից չի ներկայացել: