A
A
«Վիկտորիան»` Հայաստանի չեմպիոն
Երեւանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում ավարտվեց Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Հայտավորված բոլոր վեց թիմերը Երեւանից էին: Շրջանաձեւ մրցակարգով անցկացված առաջնությունում առաջին տեղը զբաղեցրեց «Վիկտորիա» թիմը, որը 5 խաղում տարավ նույնքան հաղթանակ: 8 միավորով երկրորդն էր «Սպիտակ» թիմը: Լավագույն եռյակը եզրափակեց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի «Տիտան-1» թիմը` 6 միավոր: