«Արարատը» հաղթեց «Բանանցին»
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ տուրի առաջին երկու խաղերը:
Երեւանի «Արարատը» Աբովյանում 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանցին» եւ հրաժեշտ տվեց վերջին տեղին` այն թողնելով իր մրցակցին:
Երեւանի «Ուլիսը» իր հարկի տակ պարտության մատնեց Դիլիջանի «Իմպուլսին»` 2:1: Այդ հաղթանակից հետո հանրապետության չեմպիոնը կրճատեց միավորների տարբերությունը հենց դիլիջանյան ակումբից, որը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Տուրի մյուս երկու խաղերը տեղի կունենան վաղը: Մրցաշարի առաջատար Երեւանի «Միկան» սեփական դաշտում կընդունի «Փյունիկին»: Գյումրիում միմյանց հետ կհանդիպեն «Շիրակն» ու Կապանի «Գանձասարը»:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 25 55
2. Շիրակ 24 52
3. Իմպուլս 26 38
4. Փյունիկ 24 36
5. Գանձասար 24 34
6. Ուլիս 26 29
7. Արարատ 26 20
8. Բանանց 25 17