Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առայժմ հետապնդում են առաջատարներին

Սպորտ
849ea042eb4a320310ccd317d9873eff

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատի Մ. Չիգորինի հուշամրցաշարը սկսվեց արագ շախմատի մրցումներով:

Դրան Հայաստանից մասնակցում են 5 շախմատիստ: Վեց տուրից հետո լավագույն արդյունք ցույց են տվել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Նրանք մրցաշարի առաջատար Դենիս Խիսմատուլինից եւ Վլադիմիր Ֆեդոսեեւից (երկուսն էլ Ռուսաստան) ետ են մնում կես միավորով:

Նշենք, որ շախմատի Մ. Չիգորինի հուշամրցաշարի գլխավոր մրցումները կանցկացվի հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 4-ը: Գլխավոր մրցանակի եւ 250 հազար ռուբլի պարգեւավճարի համար կպայքարեն Հայաստանի 10 ներկայացուցիչներ, այդ թվում մեր հավաքականի անդամ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: