Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային խաղադաշտ` քայլքի միջոցով

Սպորտ
12d2336a1d17ee078c407ab7a5fbb28e

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը նոյեմբերի 4-ին հրավիրում է բարեգործական քայլաթոնի:

Այն մեկնարկելու է ժամը 10:30-ին: Մասնակիցները արագ քայլքով պետք է անցնեն շուրջ 3,5 կմ մրցատարածություն Երևանի կենտրոնական փողոցներով (Շահումյան հրապարակ, Բեյրութի փ., Արգիշտի փ., Մաշտոցի պող., Պարոնյան փ., Սարյան փ., Թումանյան փ., Հյուսիսային պողոտա): Առաջին երեք տեղերը զբաղեցնող մասնակիցները կստանան «Գոլդ Ջիմ» մարզասրահի անդամակցության քարտեր:

Քայլաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս: Մեծահասակների համար 1 տոմսի արժեքը 10000 դրամ է, իսկ մինչեւ 16 տարեկան երեխաներինը` 5000 դրամ:

«Մեր քայլերը հանուն երեխաների» խորագրով անցկացվող առաջին բարեգործական քայլաթոնից ստացված ողջ հասույթը ուղղվելու է Ծովակ համայնքում փոքրածավալ ֆուտբոլային խաղադաշտի կառուցմանը: Այդ գործում իր զգալի ներդրումն ունի նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը: