Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարուստներ եւ աղքատներ

Սպորտ
aefff77c2d5893b5f8a97d3663207307

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրը հերթական անգամ ապացուցեց, որ ֆուտբոլ խաղում են թիմերը, այլ ոչ թե գումարները:

Անգլիական «Տոտենհեմը», որի բոլոր խաղացողների ինքնարժեքը կազմում է 254 մլն եվրո, չկարողացավ հաղթել Սլովենիայի «Մարիբորին»` 1:1: Վերջինիս ֆուտբոլիստները միասին արժեն 11,5 մլն եվրո, ավելի քիչ , որքան «Տոտենհեմի» 13 խաղացողները առանձին-առանձին վերցրած:

Շվեյցարիայի «Յանգ Բոյզը» (21 մլն), որ նույնպես թեթեւքաշային թիմերից է, իր հարկի տակ հաղթեց ծանրքաշային «Ուդինեզեին» (96 մլն)` 3:1:

Անակնկալ խաղերի թվին կարելի է դասել նաեւ «Շտուտգարտ» - «Կոպենհագեն» (0:0), «Վիդեոտոն» - «Բազել» (2:1) հանդիպումները:

Նշենք, որ Եվրոպայի լիգայում հայտավորված Հայաստանի միակ ֆուտբոլիստ Դավիթ Մալաքյանը չմասնակցեց իր թիմի` Պլզենի «Վիկտորիայի» Թել Ավիվի «Հապոելի» նկատմամբ տարած խաղին (2:1):