A
A
Ոսկյա տարբերանշանով
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը 2013 թվականին հանդես կգա ոսկեգույն տարբերանշանով:
Բանն այն է, որ գալիք տարի լրանում է Անգլիայի ֆուտբոլի միության հիմնադրման 150-ամյակը: Այդ կապակցությամբ միությունը հավաքականի համար հատուկ մարզաշապիկներ է պատվիրել, որոնց վրա ոսկյա տարբերանշանից եւ հոբելյանական թվից բացի նաեւ գրված է. «1863 թ պահպանում ենք ֆուտբոլը»:
Հավելենք, որ ֆուտբոլի առաջին միությունը հիմնադրվել է 1863 թվականի հոկտեմբերի 26-ին, Լոնդոնի The Freemasons տավերնում, երբ ֆուտբոլիստների մի մասը հրաժարվել է խաղալ նախկին կանոններով, այսինքն ոտքով ու ձեռքով (վերջինիս կողմնակիցները 8 տարի անց ստեղծում են ռեգբիի միություն):