Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախթանգ Դարչինյանը երկու ցանկություն ունի

Սպորտ
e9304e069702d6e98c91a619fc7bf3e4

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը ցանկանում է կրկին վերադառնալ թեթեւագույն առաջին քաշային կարգ (մինչեւ 53,5 կգ): Այդ մասին հայտարարել է նրա մարզիչ Անջելո Հայդերան:

Վիկ Դարչինյանը ցանկանում է մրցել թայվանցի Պունգլուանգ Սոր Սինգյուի հետ, որը օրերս այդ քաշային կարգում դարձել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն:

Նշենք, որ Հայաստանի միակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը իր վերջին մարտում հաղթել է թեթեւագույն 2-րդ քաշային կարգի (մինչեւ 55,3 կգ) բռնցքամարտիկ, պուերտոռիկացի Օռլանդո Դել Վալեին:

Վախթանք Դարչինյանը միաժամանակ ցանկություն ունի առաջիկա մրցամարտն անցկացնել Ռուսաստանում:

«Ռուսաստանում ես շատ երկրպագուներ ունեմ: Բացի այդ Հայաստանը մոտ է գտնվում Ռուսաստանին, ուստի եթե մենամարտը կազմակերպվի Մոսկվայում, ապա մոտ 10 հազար մարզասեր կգա ինձ աջակցելու» - հայտարարել է հայազգի բռնցքամարտիկը: