Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ուղեգիր չնվաճեց

Սպորտ
43139d309564a8894f506410649ddedc

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը չկարողացավ շախմատի 2012 թ աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել:

Արգենտինական Մար դել Պլատա քաղաքում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում մեր հայրենակիցը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը:

Նա կես միավորով ետ մնաց 5 առաջատարներից, որոնք լրացուցիչ մրցաշարում խաղարկեցին աշխարհի գավաթի խաղարկության 4 ուղեգրերը: Այդ իրավունքը նվաճեցին ամերիկացիներ Գրեգորի Կայդանովը, Ալեքսանդր Շաբանովը, պերուացի Խուլիո Գրանադան եւ կանադացի Էրիկ Հանսենը: