A
A
5 մեդալ մեկ օրում
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների աշխարհի 2012 թ առաջնության առաջին օրը մրցագորգ մտած մեր 7 մարզիկներից 5-ը արժանացան մեդալների: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանը, 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը: Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48 կգ) եւ Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ) մտան եզրափակիչ, սակայն պարտվեցին վերջին մարտում եւ բավարարվեցին արծաթե մեդալներով:
Այսօր մրցասպարեզ կմտնեն եւս 7 հայաստանցի սամբիստներ: