A
A
Արոնյանը պարտվեց
Շախմատի «Մեծ սաղավարտի» նախավերջին 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանային եւ դուրս մնաց չեմպիոնի կոչման համար պայքարից:
Մեր գրոսմայստերը 10 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ մրցանակային տեղը: Նա արդեն 6 միավորով ետ է մնում Մագնուս Կառլսենից եւ նույն Ֆաբիանո Կարուանայից:
Վերջին, 10-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի նորվեգացի գրոսմայստերի հետ: