Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքարյուն հարձակում Հայաստանի համար

Սպորտ
b091f63e65b53753a6297f1b6f7c9ba1

Այն, որ իտալացի մասնագետները աչքի են ընկնում իրենց տակտիկական խորիմացությամբ, կասկած չի հարուցում:

Ֆուտբոլային մեծ տակտիկների թվին են դասվում աշխարհի չեմպիոններ Էնցո Բեարզոտը, Մարչելո Լիպին, ինչպես նաեւ հանրահայտ Ֆաբիո Կապելոն եւ Ջիովանի Տրապատոնին: Նրանց հետեւորդներից է նաեւ իտալացիների ներկայիս գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները՝ 55-ամյա մասնագետը Հայաստանի հավաքականի հետ խաղում յուրօրինակ տակտիկա է մշակել: Ըստ դրանց վերջինս Երեւանում պատրաստվում է երկու ֆիզիկապես ուժեղ հարձակվողների` Մարիո Բալոտելիի եւ Օսվալդոյի օգնությամբ պարզապես ճզմել դաշտի տերերի պաշտպանությունը:

Արդյոք այդ մարտավարությունը կարդարացնի իրեն, ցույց կտա բուն խաղը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, «Հրազդան» մարզադաշտում: Համենայնդեպս, իտալական ԶԼՄ-ները անհամբերությամբ սպասում են այդ տաքարյուն երկյակի խաղին: