Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմային հաշվարկով` 5-րդ տեղում

Սպորտ
4d584082085ade716f83d4051ae58e02

Հայաստանի երիտասարդ հեծավորդները թիմային հաշվարկով 5-րդ տեղն են զբաղեցրել Իրանի Մազանդարանի նահանգում անցկացրած խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հինգ փուլից բաղկացած հեծանվավազքին մասնակցել են 11 երկրների 14 թիմեր: Նախնական երկու փուլից հետո Հայաստանի հավաքականը ընթանալիս է եղել առաջին տեղում, սակայն թիմի առաջատար Էդվարդ Մաթոսյանը անսպասելի հիվանդացել է, որի պատճառով նվազել են արդյունքները:

Անհատական պայքարում երեւանցի հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը գրավել է 8-րդ տեղը 78 մասնակիցների մեջ: Նա երկու փուլերում ճանաչվել է երկրորդը, իսկ մեկում ` երրորդը:

16-ամյա Սարիբեկ Ավետիսյանը եւ Արսեն Դերձյանը հեծանվավազքը ավարտել են համապատասխանաբար 17-րդ եւ 21-րդ հորիզոնականներում: