«Տրակտորիստները» կանգնեցրին առաջընթացը
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ամենամեծ անակնկալը արձանագրվեց ԲԱՏԷ - «Բավարիա» խաղում:
Մինսկում կայացած խաղում Բելառուսի չեմպիոնը, որի բոլոր ֆուտբոլիստների ինքնարժեքը (20 մլն եվրո) 20 անգամ քիչ է մյունխենցի խաղացողների ինքնարժեքից (416 մլն եվրո), անսպասելի առավելության հասավ հզոր ախոյանի նկատմամբ` 3:1:
Այդպիսով, ընդհատվեց «Բավարիայի» հաղթարշավը այս մրցաշրջանում, որը բաղկացած էր 9 անընդմեջ հանդիպումներից (6-ը Գերմանիայի առաջնությունում, 1-ական սուպերգավաթում, գավաթում եւ չեմպիոնների լիգայում):
Զարմանալի չէ, որ լրատվամիջոցներից մեկը խաղի ռեպորտաժը վերնագրել է. «Տրակտորիստները» կանգնեցրին «բավարիական մեքենայի» առաջընթացը:
Այս հաղթանակից հետո ԲԱՏԷ-ն 6 միավորով վստահ գլխավորում է իր խումբը: Նշենք, որ առաջին տուրում բելառուսցիները հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության էին մատնել ֆրանսիական «Լիլին»:
Երեկ կայացած մնացած խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Սպարտակ» Մոսկվա - «Սելթիկ»` 2:3
«Բենֆիկա» - «Բարսելոնա»` 0:2
«Նորդշելան» - «Չելսի»` 0:4
«Յուվենթուս» - «Շախտյոր» Դոնեցկ` 1:1
(Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին)
«Կլուժ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:2
«Գալաթասարայ» - «Բրագա»` 0:2
«Վալենսիա» - «Լիլ»` 2:0