Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Դանիելյանը հաղթեց աշխարհի գավաթում

Սպորտ
0db2f4091b49d2577c7add09623674d1

Հայաստանը ներկայացնող արցախցի սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթող ճանաչվեց Մոսկվայում ավարտված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

Մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոնը պարտության մատնեց իր բոլոր մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը: Նա արժանացավ ոսկե մեդալի ու գավաթի:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նույն մրցումներում արծաթե մեդալ էր նվաճել արցախցի սամբիստ Մավրիկ Նասիբյանը: