Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մավրիկ Նասիբյանը`արծաթե մեդալակիր

Սպորտ
667a2017079059105a7e3a46feeb425d

Մոսկվայում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության առաջին օրը Հայաստանի հավաքականը առաջին մրցանակը նվաճեց:

Մարտական սամբոյի մինչեւ 82 կգ քաշայինների մրցապայքարում Մավրիկ Նասիբյանը հաղթահարելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ: Վերջին գոտեմարտում արցախցի սամբիստը լարված պայքարում զիջեց ռուսաստանցի Ալեքսեյ Իվանովին եւ արժանացավ արծաթե մեդալի:

Այսօր պայքարի մեջ կմտնեն մարզական սամբոյի ներկայացուցիչներ Վահագն Գեւորգյանը (68 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (82 կգ):