A
A
Հրդեհից վնասը՝ 2-3 մլն դրամ
Սեպտեմբերի 19-ին Գյումրու «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Պուրակ» քաղցրավենիքի արտադրամաս-խանութում բռնկված հրդեհի առաջացման պատճառը, նախնական եզրակացությամբ. հաղորդալարերի կարճ միացումն է եղել:
Այս մասին «Գյումրի-Ասպարեզի»-ն ասել է Շիրակի մարզի հրդեհային տեսչության պետի տեղակալ Աշոտ Պետրոսյանը։
Նախնական տվյալներով, հրդեհի հետեւանքով առաջացած նյութական վնասի չափը 2-3 մլն դրամ է կազմում, իսկ վերջնական եզրակացությունը պարզ կլինի մի քանի օրից: Արտադրամասը պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընկերոջը։
Հիշեցնենք, որ այն ամբողջությամբ այրվել էր։