Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Կարապետյանը` աշխարհի չեմպիոն

Սպորտ
16005be6fc616fbd1c5b4c7b632b92c0

Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը առաջին տեղը գրավեց Կոշիցեում տեղի ունեցող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

Մեր 17-ամյա մարզիկը 77 կգ քաշայինների մրցապայքարում երկամարտում ցույց տվեց 331 կգ: Նա բավականին առաջ անցավ 2-րդ տեղը գրաված ռուսաստանցի Արտյոմ Լեֆլերից (27 կգ-ով):

Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում (155 կգ) եւ հրում (176 կգ) վարժություններում:

Նույն քաշային կարգում մեր երկրորդ մասնակից Դավիթ Թաթոյանը երկամարտի 289 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը: