A
A
Վարդան Միլիտոսյանը 5-րդ տեղում
Կոշիցեում շարունակվող ծանրամարտի պատանիների եւ աղջիկների (մինչեւ 17 տարեկաններ) աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը 69 կգ քաշային կարգում բավարարվեց 5-րդ տեղով:
Նա եւ պոկում վարժությունում, եւ հրում վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքները` համապատասխանաբար բարձրացնելով 130 կգ եւ 161 կգ ծանրաձողեր:
Աշխարհի չեմպիոն դարձավ իրաքցի Մոհամեդ Կարարը, որը 20 կգ-ով գերազանցեց մեր մարզիկին:
Հայաստանից հաջորդը մրցասպարեզ կմտնեն Դավիթ Տոնոյանն ու Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ 77 կգ):