Բուլղարիան, Ռուսաստանը, Ուկրաինան ...
«Պայմանավորված խաղերը իսկական պատուհաս են Եվրոպայի համար: Դրանք մեծ շահույթներ են բերում քրեածին տարրերին, սակայն պատժաչափը շատ մեղմ է, իսկ հանցագործնների հայտնաբերումը` դժվար» ,- Եվրախորհրդարանի հատուկ հանձնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպայի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության ինստիտուտի մասնագետ Էմինե Բոզկուրտը:
Նա նշել է, որ հանցավոր կազմակերպությունները հատկապես մեծ ազդեցություն ունեն արեւելաեվրոպական եւ բալկանյան երկրների ֆուտբոլային ակումբների վրա: Էմին Բոզկուրտը մասնավորապես հիշատակել է Բուլղարիան, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Սերբիան:
«Սպորտային խաղադրույքները գնալով ավելի մեծ շահույթներ են ապահովում բուքմեյքերներին: 2004 թ խաղադրույքների շրջանառությունը ամբողջ աշխարհում կազմել է 16,3 մլրդ եվրո, իսկ 2012-ին այն հասել է 50,7 մլրդ եվրոյի» - տեղեկացրել է Եվրոխորհրդարանի կազմակերպված հանցավորության հանձնաժողովի համակարգող Տանյա Ֆայոնը:
Ի դեպ, բուլղարական լրատվամիջոցները կասկածի տակ են առաել ֆուտբոլի կանանց իրենց հավաքականի հանդիպումները, քանի որ դրանք ավարտվել են գերխոշոր հաշիվներով, ինչը մեծ գործակիցներ է ապահովում խաղադրույքների ժամանակ: