A
A
Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ բերեց «Շախտյորին»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր գոլերի շարքը բացեց նաեւ չեմպիոնների լիգայում:
Մեր ֆուտբոլիստը այդ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի «Շախտյոր» - «Նորդշելան» խաղում երկու անգամ գրավեց Դանիայի չեմպիոնի դարպասը: Հենց այդ գոլերն էլ վճռեցին խաղի ելքը` 2:0:
Ի դեպ, հանքափոր ֆուտբոլիստները վերջին 18 ամիսների ընթացքում առաջին հաղթանակը տարան չեմպիոնների լիգայում («Շախտյորը» վերջին անգամ իր դաշտում հաջողության էր հասել 2011 թվականի մարտի 8-ին, «Ռոմայի» նկատմամբ` 3:0):
Հենրիխ Մխիթարյանը արգենտինացի Լիոնել Մեսիի, բրազիլացիներ Օսկարի ու Բաստոսի եւ իսպանացի Իսկոյի հետ սկսեց գլխավորել չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը: