Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը 3-րդ անգամ առաջինն է

Սպորտ
781bb3058733e99bc2394823deff81bb

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս տարի երրորդ անգամ հաղթեց նախկին ԽՍՀՄ-ի լավագույն խաղացողի մրցանակի` «Աստղի» մրցույթում:

Ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթի հարցման արդյունքներով նա հռչակվեց ԱՊՀ երկրների օգոստոս ամսվա թիվ 1 խաղացող: Հենրիխ Մխիթարյանի խաղը բարձր են գնահատել 14 հանրապետությունների ԶԼՄ-ները, եւ միայն Ադրբեջանի ներկայացուցիչը չի նշել նրա անունը:

Ինչեւէ, մեր ֆուտբոլիստը 80 հնարավորից (հարցմանը մասնակցում է նաեւ օրաթերթը) վաստակեց 62 միավոր եւ ընդհանուր հաշվարկով ընդհուպ մոտեցավ առաջատարին` Ռուսաստանի հավաքականի եւ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին: Վերջինս իր ակտիվում ունի 207 միավոր, իսկ Հենրիխ Մխիթարյանը` 206:

Հիշեցնենք, որ մեր խաղացողը լավագույն էր ճանաչվել նաեւ մայիս եւ հուլիս ամիսներին: