Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7-րդն է աշխարհում

Սպորտ
ea71909116ea422cfceaf9aac41aa9b6

Չեխիայի Կոշիցե քաղաքում մեկնարկած ծանրամարտի պատանիների եւ աղջիկների (մինչեւ 17 տարեկաններ) աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակից Արամ Համբարձումյանը 56 կգ քաշային կարգում գրավեց 7-րդ տեղը:

17-ամյա ծանրորդը պոկում վարժությունում ցույց տվեց 93 կգ արդյունք, հրում վարժությունում ` 113 կգ, երկամարտում` 206 կգ: Հարկ է նշել, որ մեր մարզիկը բավականին ետ մնաց աշխարհի չեմպիոն Ժան Հաոյից` 54 կիլոգրամով:

Այդ մրցումներում Հայաստանից հանդես կգան նաեւ Վարդան Միլիտոսյանը (69 կգ), Դավիթ Տոնոյանը, Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ 77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Նարեկ Հովհաննիսյանը (94 կգ):