A
A
Հին թոնիր են հայտնաբերել (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Վանքի ձոր» կոչվող տարածքում ոռոգման ջրագիծ անցկացնելու ժամանակ շինարարները բլուրը փորելիս հայտնաբերել են հին թոնիր: Այն ամբողջությամբ պահպանվել էր, սակայն, մատնված լինելով անուշադրության, ընթացքում թոնրի մի մասը կոտրվել է: Այս մասին հայտնում է Մարտունինֆոտունը։
Հնարավոր է, որ թոնիրը բացահայտի այդ տարածքի հնագույն բնակավայր լինելու փաստը:
Հիշեցնենք, որ Աստղաձորը վերաբնակեցվել է 1828-1830 թ.թ., և գյուղի ավելի քան 180 տարվա պատմության մեջ չի հիշատակվում այդ տարածքի բնակեցվածության մասին: