«Ուլիսը» ջախջախեց «Փյունիկին»
Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի բոլոր 4 հանդիպումները:
«Ուլիսը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Փյունիկին»: Չնայած վստահ հաղթանակին, Հանրապետության չեմպիոնը շարունակում է մնալ 6-րդ տեղում:
Մրցաշարի ետնապահ «Արարատը» Աբովյանում պարտության մատնեց Կապանի «Գանձասարին»` 3:1: Երրորդ տեղում ընթացող Դիլիջանի «Իմպուլսը» չկարողացավ կոտրել առաջնության երկրորդ ետնապահ «Բանանցի» դիմադրությունը եւ բավարարվեց ոչ-ոքիով` 2:2:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջատար «Միկան» սկզբունքային խաղում 3:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» եւ ամրապնդվեց առաջին տեղում:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 22 51
2. Շիրակ 21 43
3. Իմպուլս 22 37
4. Փյունիկ 21 30
5. Գանձասար 21 30
6. Ուլիս 22 23
7. Բանանց 21 16
8. Արարատ 22 11