Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ստուգատեսներ մեր ձյուդոյիստների համար

Սպորտ
f3380bd89c92ff103e961830cf89a39c

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Գրիգոր Իվանյանը, Սերյոժա Առաքելյանը (երկուսն է 60 կգ քաշային կարգ), Տիգրան Վարոսյանը, Գոռ Հարությունյանը (66 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ) սեպտեմբերի 14-16-ը Գրոզնիում կմասնակցեն ձյուդոյի միջազգային խոշոր մրցաշարին:

Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:

Իսկ ահա մեր հավաքականի առաջատար ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը ներկայումս գտնվում են Գերմանիայում, որտեղ պատրաստվում են մասնակցել այդ երկրի ձյուդոյի թիմային առաջնության հերթական տուրերին: Մեր ձյուդոյիստները հանդես են գալիս «Աբենսբերգ» թիմում, որը երեք տուրից հետո իր խմբում զբաղեցնում է առաջին տեղը:

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ այժմ վերջին մարզումներն է անցկացնում Խորվաթիա մեկնելուց առաջ, որտեղ սեպտեմբերի 20-24-ը կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 8 ձյուդոյիս. Երջանիկ Կարապետյան (48 կգ քաշային կարգ), Գոռ Հարությունյան (55 կգ), Արսեն Թովմասյան (60 կգ), Արսեն Ղազարյան (60 կգ), Դավիթ Ղազարյան (66 կգ), Գեւորգ Թորոսյան (66 կգ), Արտավազդ Հովսեփյան (73 կգ) եւ
Մհեր Թավաքալյան (81 կգ):