Բուլղարիայում տեղյակ են, Հայաստանում` ոչ
ՖԻՖԱ-ի հնարավոր է խստորեն պատժվի Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականին, քանի որ Հայաստանի հետ խաղում բուլղարացի երկրպագուները հայ ֆուտբոլիստների հասցեին վանկարկել են цигани, цигани։
Բուլղարական «Մերիդիան մաչ» օրաթերթի տվյալներով, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը խաղից հետո մոտ 30 րոպե եղել է հանդիպման տեսուչի հետ եւ բողոք ներկայցրել ՖԻՖԱ-ին: Սակայն լրագրողը միաժամանակ խոստովանում է, որ հայտնի չէ բողոք-նամակի բովանդակությունը, սակայն ըստ որոշ աղբյուրների, հայկական կողմը դժգոհել է բուլղարացի երկրպագուների վանկարկումների եւ Հայաստանի երկու ֆուտբոլիստներին մրցավարի ցույց տված կարմիր քարտերի համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից «Ա1+»-ի թղթակցին հայտնեցին, որ այդ կապակցությամբ ոչ մի պաշտոնական տվյալներ չունեն:
Նշենք, որ եթե ՖԻՖԱ-ն բուլղարացիների այդ պահվածքը որակի որպես ռասիզմի դրսեւորում, ապա Բուլղարիայի հավաքականն իր հաջորդ մի քանի խաղերը ստիպված կլինի անցկացնել առանց հանդիսականների: