A
A
Հայաստանը չորրորդ հաղթանակը տարավ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ստամբուլում անցկացվող օլիմպիադայում:
Ֆիլիպինների հավաքականի հետ խաղում Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտվեցին իրենց պարտիաները, իսկ ահա Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց իր մրցակցին եւ հաղթանակ բերեց մեր թիմին` 2,5:1,5:
Հայաստանի կանանց հավաքականը կրկին անհաջող հանդես եկավ: Չորրորդ տուրում մեր շախմատիստուհիները 1,5:2,5 հաշվով զիջեցին Ադրբեջանի ընտրանուն: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին: Մարիա Կուրսովան խաղաղ դաշն կնքեց իր մրցակցի հետ:
Հաջորդ, 5-րդ տուրը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 1-ին: