Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում լավագույնը Անդրեաս Ինյեստան է

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

ՈՒԵՖԱ-ի հարցման արդյունքներով Եվրոպայի 2011/12 թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրեաս Ինյեստան:

Նա միավորներով առաջ անցավ իր թիմակից, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանո Ռոնալդուից:

Այդ միջոցառումից առաջ տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, կմրցի ներկայիս գավաթակիր, անգլիական «Չելսիի», Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» եւ Դանիայի չեմպիոն «Նորդսայլանդի» հետ: